Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ակնաբանություն

Ի՞նչ է կատարակտը

Ի՞նչ է կատարակտը

Կատարակտ բառը նշանակում է ջրվեժ։ Կատարակտ ունեցող մարդիկ աշխարհը տեսնում են ասես ջրվեժի ջրերի միջով։ Ակնաբույժները կատարակտը համարում են տարիքային սովորական երեւույթ։ 65 տարեկանից բարձր տարիքի մարդկանց 75%-ն ունի այս կամ այն տիպի կատարակտ։ Իսկ 75 տարեկանից բարձրերի մոտ այս հիվանդության տարածվածությունը կազմում է մոտ 90%։


Կատարակտն աչքի ոսպնյակի խավարումն է, որը տեսողության կորուստ է առաջացնում։ Ոսպնյակը գտնվում է ծիածանաթաղանթի եւ բիբի հետեւում եւ գործում է ճիշտ այնպես, ինչպես լուսանկարչական խցիկում՝ կենտրոնացնելով եւ ուղղելով լույսը դեպի աչքի հետնամասում գտնվող ցանցերին, որտեղ էլ արտացոլվում է պատկերը։ Ոսպնյակը նաեւ կարգավորում է աչքի կիզակետը՝ հնարավորություն տալով նույն պարզությամբ տեսնել թե՛ մոտ, թե՛ հեռու գտնվող առարկաները։


Ոսպնյակը հիմնականում բաղկացած է ջրից եւ չափազանց հստակ սպիտակուցից, որի շնորհիվ պահպանվում է նրա պարզությունը։ Սակայն տարիքի հետ սպիտակուցի կառուցվածքը խախտվում է եւ ոսպնյակի որոշ մասերում խավարում առաջացնում։ Հենց այդ խավարումը կոչվում է կատարակտ։ Ժամանակի ընթացքում կատարակտը կարող է զարգանալ եւ պատելով ոսպնյակի մեծ մասը՝ խաթարել տեսողությունը։


Երբեմն կատարկտ ձեւավորվում է նաեւ 40 կամ 50 տարեկան մարդկանց մոտ։ Բարեբախտաբար, միջին տարիքում կատարակտները սովորաբար փոքր են լինում եւ տեսողության վրա չեն ազդում։



Էլ ի՞նչը կարող է կատարակտի պատճառ դառնալ


Կատարակտ կարող են առաջացնել նաեւ աչքի վնասվածքները։ Օրինակ, աչքին հասցված ուժեղ հարվածը, եղջերաթաղանթի կամ ոսպնյակի մեջ մխրճված օտար մարմինը, որ կարող է ակնագնդի պատռվածքի պատճառ դառնալ։


Ծիածանաթաղանթի եւ անոթենու բորբոքումը՝ ուվեիտը, եւս կարող են կատարակտի պատճառ դառնալ։ Եթե այդ բորբոքումները երկար ժամանակ անտեսվում են եւ խորանում։

Ճանաչեք կատարակտի ախտանշանները


Սկզբնական շրջանում կատարակտն ընթանում է գրեթե առանց ախտանշանների։ Եւ այդ փուլում տեսողության վրա էական կերպով չի ազդում։ Կարող է նկատվել տեսողության թեթեւակի խավարում եւ թվա, թե աշխարհին նայում եք փոքր–ինչ խավար ապակու ետեւից։
Կատարակտի պատճառով արեւի կամ լուսամփոփի լույսը կարող է չափազանց վառ թվալ՝ առաջացնելով աչքերի շլացում։ Մեքենա վարողները գիշերային ժամերին հանդիպակաց մեքենաների լույսերի շուրջ հնարավոր է, որ «լուսապսակներ» տեսնեն, որոնք կկուրացնեն։
Կատարակտի ժամանակ սովորաբար գույներն այնքան էլ պարզ չեն երեւում։


Երբ կատարակտը զարգանում է եւ ծածկում ոստնյակի մեծ մասը կամ, ինչպես բժիշկներն են ասում՝ կատարակտը հասունանում է, կարդալը եւ առօրյա գործեր անելը դժվարանում է։


Եթե այս ախտանշանները կամ դրանց մի մասը կան, ապա ճիշտն անմիջապես մասնագետին դիմելն է։

Բուժվում է վիրահատությամբ


Կատարակտի բուժման միակ ձեւը վիրահատությունն է։ Ակնաբույժը հեռացնում է խավարած ոսպնյակը եւ, որպես կանոն, այն փոխարինում արհեստական ոսպնյակով։ Այս վիրահատությամբ տեսողությունը հաջողությամբ վերականգնվում է։
ԱՄՆ–ում սա առավել հաճախ կատարվող վիրահատություններից է։ Տարեկան այնտեղ կատարվում է կատարկտի հեռացման ավելի քան 1,5 մլն վիրահատություն։


Թե ե՞րբ պետք է կատարել վիրահատությունը՝ որոշում է ակնաբույժը։


Ուշացնելու դեպքում այն կարող է գլաուկոմայի առաջացման պատճառ դառնալ։

Սկզբնաղբյուր. hhpress.am
Լուսանկարը. likar.info
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ